Իմ ուսումնական աշունը

Ընթերցողական նախագիծ

Ես աշնանային արձակուրդներին շարունակում եմ կարդալ իմ վերջին սկսած գիրքը՝ <<Երեք պատմվածք Շերլոք Հոլմսի արկածներից>> Արթուր Կոնան Դոյլ։ Գրքի բովանդակության մեջ 3 պատմվածքներ են՝ Սկանդալ Բոհեմիայում,Կարմրահերների միությունը,Կապույտ նռնաքարի արկածը։ Առաջին պատմվածքի մեջ Շերլոքի ընկերը պատմում էր ընկերոջ մասին,ում վաղուց չէր տեսել։ Մի անգամ բժիշկ Վաթսոնը այցելության էր եկել հիվանդին հենց Շերլոքի փողոցի տներից մեկում և որոշում է հյուր գնալ ընկերոջը։ Խոսում են բժշկի ամուսնությունից և Շերլոքը ասում է,որ ամուսնությունը վրան լավ է նստել,լավ գիրացել է։ Նրանք խոսում են նաև Շերլոքի բացահայտումնեևից և Շերլոքը մի գաղտնի նամակ է տալիս բժշկին ու բացատրում ընկերոջը,թե ինչպես է նա հասկանում ամեն մի գաղտնիք։

Արթուր Կոնան Դոյլը անգլիացի գրող (ծագումով շոտլանդացի), որին համաշխարհային հռչակ են բերել Շերլոկ Հոլմսի և դոկտոր Վաթսոնի մասին դետեկտիվ պատմվածքները։ Արթուր Կոնան Դոյլը ծնվել է իռլանդացի կաթոլիկների ընտանիքում, որը հայտնի էր արվեստի ու գրականության մեջ իր նվաճումներով։ Կոնան անունը նրան տրվել է հոր հորեղբոր՝ գեղանկարիչ ու գրականագետՄայքլ Կոնանի (անգլ.՝ Michael Conan) պատվին։ Հայրը՝ Չարլզ Օլթեմոնտ Դոյլը , ճարտարապետ ու գեղանկարիչ, 23 տարեկանում ամուսնացել է 17-ամյա Մերի Ֆոուլիի հետ, որը չափազանց գրքասեր էր և պատմողական մեծ տաղանդ ուներ։ Նրանից Արթուրը ժառանգել է իր հետաքրքրությունը դեպի ասպետական ավանդույթները, քաջագործություններն ու արկածները։ «Գրականության նկատմամբ իսկական սերը, ստեղծագործելու հակումը ինձ մոտ, ես կարծում եմ, մորիցս է գալիս,- գրում է Կոնան Դոյլը իր ինքնակենսագրության մեջ,- մանկությանս տարիներին մորս պատմած պատմությունների վառ կերպարները հիշողությանս մեջ լիովին փոխարինեցին այն տարիների կյանքիս կոնկրետ իրադարձություններին»։

Նա գրել է Շարք Շերլոկ Հոլմսի մասին, Շարք նավապետ Շարկիի մասին, Շարք Բրիգադիր Ժերարի մասին, պատմավեպեր և շատ ֆանտաստ ժանրի ստեղծագործություններ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *