Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:


Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը` դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերը:
  2. Ընդգծված բառերը փոխարինի’ր հոմանիշ բառերով, կարդա’ ու դիտարկումներ արա:
    շինում-կառուցել։
    շյուղ– ճյուղ։
    Այժմ-հիմա։
    սնուցած-կերակրած։
    հափշտակեց-վերձրեց։
    կրկին-նորից
  3. Բանաստեղծության համար նոր վերնագիր հորինի՛ր։ Ես վերնագիրը նույնը կնդնեի
  4. Ո՞վ է այս բանաստեղծության հերոսը: ծիծեռնակը
  5. Նկարագրի՛ր ծիծեռնակին: բարի, աշխատասեր և իր երեխաներին հոգ տանող։
  6. Մանրամասն բնութագրիր ծիծեռնակին` օգտվելով բանաստեղծության բնութագրումներից:
    աշխատասեր, երգող, իր ձագուկներին կերակրող, նոր բույն շինող
  7. Առանձնացրո’ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և վերլուծի’ր:
    Ամեն մի շյուղ կպցնելիս՝
    Առաջվա բույնն էր հիշում:
    Մեկ անգամ էր նա բույն շինել
    Եվ շատ անգամ կարկատել,
    Բայց այս անգամ վերադարձին
    Բույնն ավերակ էր գտել:
  8. Արձակ շարադրի’ր բանաստեղծությունը և վերլուծի’ր:
    Ծիծեռնակը երգելով բույն էր շինում և ամեն մի շյուղ կպցնելիս իր առաջվա բույնն էր հիշում
    նա մեկ անգամ էր բույն շինել և կարկատել, բայց վերադարնալիս բույնը ավերակ էր գտել։ Այժմ նորից նա երգելով բույն էր շինում և առաջվա բույն էր հիշում նա հիշում էր իր ձագերին, որոնց թշնամին հափշտակել էր, բայց նա կրկին բույն էր շինում և երգում և ամեն շյուղի հետ առաջվա բույնն էր հիշում
  1. Ինչո՞ւ է բանաստեղծությունը այսպես վերնագրված: որովհետև նա հիշում անցած տարվա մասին և այլ բաների մասին իր ձագուկների բույնի։
  2. Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին: Պատմի՛ր: նա գեղեցիկ կենդանի է, որը ունի իր տեսակները օրինակ՝ կա գյուղական, քաղաքային և առափյա և այլն։
  3. Տեղեկատվական աղբյուրներից նյութեր հավաքիր ծիծեռնակների մասին:

    Ծիծեռնակները լինում են տարբեր տեսակներ։ Տեսակները մոտ 79 են։ Կան ծիծեռնակներ որոնց ապրելակերպը նման է մյուս ծիծեռնակներին։ Ծիծեռնակները ունենում են մկրատաձև պոչեր։ Նրանք սնվում են միջատներով։ Որսի ժամանակ որսում են՝ որդեր և բլոճներ։ Ծիծեռնակները տարածված են Եվրոպայում, Ասիայում, Իսրայելում, Աֆրիկայում։ Ծիծեռնակի թռճելով մարիկ կանխագուշակում են եղանակը։
    Օրինակ՝ Եթե ծիծեռնակները բարձր են թռչում ուրեմն արևոտ օր է սպասվում, իսկ եթե ցածր են թռչում ուրեմն օրը անձրևոտ է լինելու։
    Տները կառուցում են տարբեր ճյուղերից և իրենց թուքով ճյուղերը իրար ամրացնում։Քաղաքային ծիծեռնակների բույնը լինում է կլոր, իսկ գյուղական ծիծեռնակներինը բաժականաման։
    Ձմռանը նրանք թռչում են տաք երկրներ և երբ մեզ մոտ եղանակը տաքանում է նրանք վերադառնում են։ Հիմնականում գալիս են ապրիլին, մայիսին կամ հունիսին։ Մայիսից մինչև հունիս ձագեր են հանում։ Նրանք հանում են 4-6 ձագ և բույն շինում 1000 – 5000 հատ։
    Ծիծեռնակները համեմատաբար մյուս թռչունների նրանք ավելի հաճախ են իջնում գետնին։
  4. Բանաստեղծության ծիծեռկանին  համեմատի՛ր Հ. Թումանյանի «Մայրը» պատմվածքի ծիծեռնակի հետ: Նշի’ր ընդհանրությունները և հիմնավորի՛ր պատասխաններդ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *