Թվերը կլորացնել հարյուերորդականները և կատարել հաշվումները։
2,9518 + 0,24159=3,19
24,35907 – 14,4346=38,79
Թվերը կլորացնել հարյուերորդականները և կատարել հաշվումները։
2,9518 + 0,24159=3,19
24,35907 – 14,4346=38,79
256,7235= 256,7 256,72, 256,724, 257, 260, 300:
897,6954 =897,7 897,70, 897,695, 898, 900, 900:
398,0079=398,0 398,01, 398,008: 398,400,400:
105,3628=105,4 105,4 105,36, 105,363, 105, 110, 100:

Խատուտիկ( ընտանիքին պատկանող բույսերի ցեղ։
Հայկական տարանունները՝ ակլատիզ, խմբաբա, խտուտ, խտուտիկ, կռաբանջար, պուպու, քոչի խոտ, մինչև 15 սմ բարձրության բազմամյա կոճղարմատավոր խոտաբույս է։
«Տարաքսակում» անունը ունի հունական ծագում, որը նշանակում է հանգստացնող։ «dandelion» նաև նշանակում է առյուծի ատամ (dent of lion) Ըստ Կ. Ա. Տիմիրյազևի, եթե խատուտիկի բոլոր սերմերը աճեին, ապա կարճ ժամանակում կծածկեին ողջ երկրագունդը։
Բուժման նպատակով օգտագործում են ամբողջ բույսը, սակայն հիմնականում արմատը, որը հանում են բահով, ուշ աշնանը, երբ թառամում են տերևները, կամ վաղ գարնանը։ Ավելորդ մասերը հեռացնում են, լվանում ջրով, թողնում արևի տակ մինչև կաթնահյութի կտրվելը։ Այնուհետև չորացումը շարունակում են տանիքում կամ չորացնում՝ միջանցուկ քամու տակ։ Չոր հումքը կազմում է ելանյութի 33-35%–ը։ Բույսի վերգետնյա մասը հավաքում են միայն սահմանափակ չափով՝ ծաղկման ընթացքում։ Բույսը անհոտ է, դառը համով։ Մեղրատու է։ Խատուտիկի մեղրի նեկտարը դեղին կամ ոսկեգույն է, սուր հոտով և կծու համով
Մեր շրջապատում տեսնում ենք զանազան գույների մարմիններ: Իսկ ինչո՞վ է պայմանավորված մարմինների գույնը: Ինչու՞ է խոտը կանաչ, իսկ կակաչը՝ կարմիր, ինչու՞ է մուրը սև, իսկ ձյունը՝ ճերմակ: Արեգակնային լույսի սպեկտրում սովորաբար տարբերում են սահուն ձևով մեկը մյուսին անցնող 7 գույն՝ կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն:
Դրանց միավորման արդյունքում նորից ստացվում է սպիտակ լույս:
Բոլոր մարմինները լուսավորվում են Արեգակի կամ այսպես ասած սպիտակ լույսով:
Ինչպե՞ս են առաջանում գույները:
Բազմաթիվ փորձերի արդյունքում պարզվել է այդ երևույթի պատճառը:
Սպիտակ լույսի նեղ փունջը պրիզմայով անցնելիս բեկվում է, և էկրանի վրա առաջանում են իրար հաջորդող տարբեր գույնի շերտեր: Այդ պատկերն ընդունված է անվանել լույսի սպեկտր:

Սպիտակ լույսի տարրալուծումը առանձին գույների պայմանավորված է այն հանգամանքով, որ տարբեր գույնի լույսերը տարբեր չափով են բեկվում պրիզմայում, ինչի հետևանքով առանձնանում են իրարից:
Արեգակի լույսի սպեկտրը պարունակում է յոթ հիմնական գույներ` կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն:
Իրականում առանձին գույների միջև հստակ սահմաններ գոյություն չունեն, և մեկից մյուսին անցումը տեղի է ունենում աստիճանաբար:
Եթե պատկերված բոլոր գույնի լույսերը խառնենք իրար, ապա կստացվի սպիտակ լույս:
Մենք գիտենք, որ սեփական լույս չունեցող մարմինները մեզ տեսանելի են իրենց կողմից անդրադարձրած լույսի շնորհիվ:
Սպիտակ մակերևույթն անդրադարձնում է իր վրա ընկնող բոլոր գույնի լույսերը: Այդ պատճառով տետրի թերթը, ձյունը, բամբակը սպիտակ լույսով լուսավորելիս մեզ սպիտակ են թվում:
Խոտը, ծառի տերևները սպիտակ լույսով լուսավորելիս անդրադարձնում են կանաչ գույնի լույսը, իսկ մնացածները կլանում են: Այդ պատճառով դրանք կանաչ են երևում:
Սև մարմինները կլանում են բոլոր գույնի լույսերը և չեն անդրադարձնում դրանցից ոչ մեկը, ինչի հետևանքով սև մարմիններից մեր աչքի մեջ ոչ մի գույնի լույս չի ընկնում:
Թափանցիկ մարմինների գույնը պայմանավորված է դրանց միջով անցնող լույսի գույնով:
Օրինակ՝
Կապույտ գույնի ապակու միջով անցնում է միայն կապույտ լույսը, իսկ մնացածները կլանվում են: Պատուհանի ապակին մեզ անգույն է թվում, որովհետև բաց է թողնում բոլոր գույնի լույսերը:
Գունավոր տեսողության համար հատուկ նշանակություն ունի երեք հիմնական գույների՝ կարմիրի, կանաչի և կապույտի համադրումը։ Այդ գույների օպտիկական գումարման արդյունքում ստացվում է սպիտակ լույս։
Կախված այն բանից, թե ինչ համամասնություններով են գումարվում այդ գույները, կարելի է ստանալ ամենատարբեր գույներ և գունային երանգներ։

Ուշադրություն: Կենդանիների աչքերը կառուցվածքով տարբերվում են իրարից։
Շատ կենդանիներ չեն տարբերում գույները։
Մեղուները տարբերում են դեղին և կապույտ գույները, ինչպես նաև մարդու համար անտեսանելի անդրամանուշակագույն ճառագայթները, բայց չեն ընկալում կարմիր գույնը։ Ձկները տեսնում են միայն մոտ հեռավորության վրա։
Սուր տեսողություն ունեն թռչունները։ Որոշ թռչունների աչքի զգայնությունը հարյուր անգամ մեծ է մարդու աչքի զգայնությունից։
Ծիածան
Սպիտակ լույսի բարդ կառուցվածքով է պայմանավորված բնության հրաշալի երևույթներից մեկը՝ ծիածանը:
Արեգակի լույսը, բեկվելով և անդրադառնալով անձրևի կաթիլներից, տարրալուծվում է տարբեր գույների և երկնքում հայտնվում բազմերանգ կամարի՝ ծիածանի տեսքով:
Ծիածանը ծագում է, երբ Արեգակի լույսն անցնում է անձրևի կաթիլների միջով և, ինչպես պրիզմայում, տարրալուծվում է տարբեր գույնի ճառագայթների։
Հաճախ կարելի է ծիածան տեսնել նաև ջրվեժի, շատրվանի, ջրող մեքենայի առաջացրած ջրափոշու մեջ։

Հարցեր
1. Ինչի՞ց է կախված անթափանց մարմինների գույնը:
Անթափանց մարմինների գույնը կախված է նրանց վրա ընկնող սպիտակ լույսի ճառագայթներից՝ որոշակի գույներ կլանելու և մնացածները անդրադարձնելու հատկությունից։
2. Ինչի՞ց է կախված թափանցիկ մարմինների գույնը:
Թափանցիկ մարմինների գույնը պայմանավորված է դրանց միջով անցնող (բեկվող) լույսի գույնով։
3. Ձեր կարծիքով՝ ի՞նչ դեր կարող է ունենալ գույնը կենդանիների կյանքում:
Ըստ ինձ շատ լավ։
Համեմատի՛ր թվերը (տեղադրի՛ր >, <, կամ = նշանները)։
2. Տասնորդական կոտորակների գումարում և հանում (15 վարժություն)
Հաշվի՛ր արտահայտության արժեքը։
3. Տասնորդական կոտորակների բազմապատկում և բաժանում (25 վարժություն)
Կատարի՛ր գործողությունները։
4. Բազմապատկում և բաժանում 10, 100, 1000-ի (20 վարժություն)
Արագ հաշվի՛ր՝ տեղաշարժելով ստորակետը։
Օրինակ՝ ենթադրենք, թե պետք է ցանկապատել ուղղանկյունաձև հողամասը, որի պարագիծը 628,816 մ է։ Իհարկե, անհրաժեշտ շինանյութի քանակությունը հաշվարկելիս սանտիմետրերն ու միլիմետրերը հաշվի չեն առնվում։ Եվ այդ պատճառով տվյալ թիվը կլորացնում են՝ նրա վերջին երկու կարգերում գրված թվերը փոխարինելով 0‐ներով և համարելով, որ այն մոտավորապես հավասար է 628,8‐ի։ Դա գրի է առնվում այսպես. 628,816 ≈ 628,8
Այստեղ տրված թիվը փոխարինված է ավելի փոքրով. մոտավոր թիվը` 628,8-ը, 628,816-ից փոքր է (պակաս է) 0,016-ով։ Ասում են, որ այս դեպքում կատարված է պակասորդով կլորացում մինչև տասնորդականների կարգը։ Մինչև տվյալ կարգը պակասորդով կլորացման ժամանակ բոլոր թվանշանները, որոնք թվի գրառման մեջ գրված են տվյալ կարգից աջ, փոխարինվում են 0-ներով։ Նույն 628,816 թիվը կարելի է կլորացնել նաև հ ավելուրդով՝ համարելով, որ 628,816 ≈ 628,9։ Այս դեպքում մոտավոր թիվը տրվածից մեծ է 0,084-ով։ Մինչև տվյալ կարգը հավելուրդով կլորացման ժամանակ բոլոր թվանշանները, որոնք թվի գրառման մեջ գրված են տվյալ կարգից աջ, փոխարինվում են 0-ներով, իսկ տվյալ կարգի թվին 1 է գումարվում։
ա) եթե թվի գրառման մեջ տվյալ կարգից աջ գրված է 0, 1, 2, 3, 4 թվանշաններից մեկը, ապա պետք է կատարել պակասորդով կլորացում. բ) եթե թվի գրառման մեջ տվյալ կարգից աջ գրված է 5, 6, 7, 8, 9 թվանշաններից մեկը, ապա պետք է կատարել հավելուրդով կլորացում։
Առաջադրանքներ
հավասար։

ՏՐՈՅԱՅԻ ԱՆԿՈՒՄԸ
Հույները երկար ժամանակ չէին կարողանում գրավել Տրոյա քաղաքը։ Ոդիսևսը հույներին համոզեց խորամանկության դիմել։ Նա խորհուրդ տվեց կառուցել մի այնպիսի հսկայական փայտե ձի, որի մեջ կկարողանան թաքնվել հույների ամենազորավոր հերոսները։ Իսկ մնացած ամբողջ զորքը պիտի հեռանար պաշարված Տրոյայից և դարան մտներ կղզու մյուս կողմում։ Երբ տրոյացիները քաղաք տանեն ձին, գիշերը հերոսները դուրս կգան և մնացած զորքի առջև կբացեն դարպասները։ Ոդիսևսը վստահ էր, որ միայն այդ ճանապարհով կարելի կլինի նվաճել Տրոյան։Հույները համաձայնեցին Ոդիսևսի առաջարկին, և հայտնի նկարիչ Էպեոսը մի հսկայական փայտե ձի կառուցեց։ Նրա մեջ մտան բազմաթիվ հերոսներ. ձին լցվեց զինավառ ռազմիկներով։ Ապա Էպեոսն այնպես ամուր փակեց անցքը, որով մտել էին հերոսները, որ որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, թե ներսում ռազմիկներ կան։ Այնուհետև հույներն այրեցին իրենց ճամբարում եղած շինությունները, նստեցին նավերն ու դուրս եկան բաց ծով։ Տպավորություն էր, թե հույները լքում են պաշարված քաղաքը։ Տրոյայի բնակիչները, տեսնելով թշնամու եռուզեռը և ճամբարից բարձրացող ծխի թանձր քուլաները, մեծ ցնծությամբ դուրս եկան քաղաքից։ Նրանք տեսան, որ հույները լքել են իրենց դիրքերը, և մտածեցին, որ ավարտվել է պաշարումը. հետևում են մնացել բոլոր աղետները։ Տրոյացիները կարծեցին, թե արդեն կարելի է ապրել խաղաղ։ Սակայն հանկարծ նրանք նկատեցին հսկա փայտե ձին։ Նայում էին ձիուն և չէին հասկանում, թե ինչ շինվածք է դա։ Տրոյացիները սկսեցին վիճել. ոմանք առաջարկում էին ծովը նետել, ոչնչացնել ձին, մյուսները՝ տանել քաղաք և դնել միջնաբերդում։ Ձին ոչնչացնելու կոչ էր անում Ապոլոն աստծո քրմերից մեկը. նա չէր հավատում, թե հույներն անվերադարձ հեռացել են։ Նա համոզված էր, որ ձիու մեջ թաքնված են հույները, և դա ռազմական խորամանկություն է՝ նյութված Ոդիսևսի կողմից։ Սակայն աստվածները մթագնել էին տրոյացիների միտքը, և նրանք որոշեցին քաղաք տանել ձին։ Քանդեցին քաղաքի պարսպի մի մասը, որովհետև հսկայական ձին անհնար էր դարպասներով ներս տանել, և ցնծությամբ, երգ ու պարով ձին ճոպաններով քարշ տվին քաղաք։ Ձիու մեջ փակված հույները լսում էին տրոյացիների Տրոյական ձի ցնծության ձայները և սպասում։ Վերջապես վրա հասավ գիշերը։ Տրոյան խոր քուն մտավ։ Զգուշաբար ձիուց դուրս եկան բոլոր հերոսները. նրանց օգնության հասավ նաև մնացած զորքը։ Սկսվեց զարհուրելի մարտ։ Տրոյացիները պաշտպանվում էին, ով ինչով կարող էր։ Սակայն հույները չխնայեցին ոչ ոքի։ Այրվող Տրոյայի ծխի քուլաները երկինք էին բարձրանում։ Այսպես կործանվեց երբեմնի մեծ ու հզոր Տրոյան։ Ողբում էին աստվածները մեծ քաղաքի կործանումը։
Բացատրի՛ր տրված բառերը։
Դարան – Թաքստոց
Քուլա – Բրդի, բամբակի կամ մազերի խուրձ, փունջ։
Ճոպան – Հաստ ու ամուր պարան
Նշված արտահայտությունները բացատրի՛ր մեկ բառով՝ դարան մտնել,
քարշ տալ, քուն մտնել։
թաքնվել, քաշել, քնել։
Ի՞նչ տարբերություն կա գրավել քաղաքը և գրավել ուշադրությունը արտահայտությունների
միջև։ գրավել քաղաքը նշանակում է գրավել տարածք շինություններ, իսկ գրավել ուշադրություն
երբ որ բոլորը քեզ են նայում։
Տեքստից դո՛ւրս գրիր փոխաբերական իմաստով գործածված հինգ բառ։
բաց ծով,
Հունական դիցարանից դո՛ւրս գրիր՝ ինչի աստվածն է Ապոլոնը։ Ուրիշ ի՞նչ
աստվածների անուններ գիտես հունական դիցաբանությունից։
Զեվս։
Հիշի՛ր հայոց դիցարանի աստվածների անունները և յուրաքանչյուր տողում գրի՛ր նրանց համապատասխան անունը։
գերագույն աստված- Արամազդն
պատերազմի, քաջության և հաղթանակի աստված- Վահագնն
սիրո և գեղեցկության աստվածուհի- Աստղիկն
արգասավորության, պտղաբերության աստվածուհի-Անահիտն
դպրության, պերճախոսության, արվեստների հովանավոր աստված-Տիրն
արևի, կրակի ու լույսի, մաքրության ու ճշմարտության աստված-Միհր
հյուրընկալության աստված-Վանատուրն
անդրաշխարհի աստված-Սպանդարամետն
մայրության հովանավոր, ռազմի աստվածուհի-Անահիտ
Տեքստային աշխատանք
Ի՞նչ խորամանկություն առաջարկեց Ոդիսևսը։
որպեսզի սարքեն մեծ ձի և բելերը մտնեն մեջը
Արժևորի՛ր Ոդիսևսի քայլը։
նա շատ լավ բան արեց։
Փորձի՛ր բառերով ներկայացնել հույների կառուցած ձին։
Շատ մեծ այքնան որ դարպասները չեն մտնեւմ գեղեցիկ ու անկասկածելի։
Ի՞նչ քայլերի դիմեցին հույները։
խորամանկության դիմեցին նրանք։
Ինչպե՞ս կգնահատես հույների արարքը։ Այն դավադրությո՞ւն կհամարես,
թե՞ ռազմական դիվանագիտություն։ ռազմական դիվանագիտություն։
Ինչո՞ւ և ինչպե՞ս կործանվեց Տրոյան։
ձին մտավ գիշերը բոլորին վերացրեցին։
Ի՞նչ իմաստ ունի «Տրոյական ձի» արտահայտությունը։
խաբեություն։
Տեքստը բաժանի՛ր երեք մասի, վերնագրի՛ր յուրաքանչյուր մասը՝
պատճառաբանելով։ 1, 2, 3:
«…աստվածները մթագնել էին տրոյացիների միտքը, և նրանք որոշեցին
քաղաք տանել ձին». քո կարծիքով, հնարավո՞ր է այսպիսի բան։ Հիմնավորի՛ր
պատասխանդ։
ոչ որովհետև տրոյան այդքան հարիֆ չէր լինի։
Եթե հնարավորություն ունենայիր մեկ իրադարձություն փոխելու, ո՞ր իրադարձության
ընթացքը կփոխեիք։ Հիմնավորի՛ր պատասխանդ։
ոչմի
Բնութագրի՛ր Ոդիսևսին և համեմատի՛ր Սասունցի Դավթի հետ. ներկայացրո՛ւ
նմանություններն ու տարբերությունները:
Էլեկտրական լիցքերը կարող են ոչ միայն կուտակվել, այլև շարժվել, տեղափոխվել: Դրանք կարող են տեղաշարժվել միայն էլեկտրականության հաղորդիչներով:
Էլեկտրականության հաղորդիչներ են. մետաղները, գրաֆիտը, մարդու և կենդանիների մարմինները, խոնավ հողը և այլն։
Ոչ հաղորդիչներ կամ մեկուսիչներ են. ապակին, չոր փայտը, ռետինը, մարմարը և այլն։
Հաղորդիչներով լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը, որի արդյունքում տեղի է ունենում լիցքի տեղափոխություն, կոչվում է էլեկտրական հոսանք:
Էլեկտրական հոսանքի շնորհիվ են լուսավորվում քաղաքներն ու գյուղերը, ջեռուցվում բնակարանները: Էլեկտրական հոսանքով են աշխատում բազմաթիվ կենցաղային սարքեր:

Էլեկտրական հոսանքի առաջացման համար անհրաժեշտ են հոսանքի աղբյուրներ և հաղորդալարեր, որոնց միջոցով էլեկտրական հոսանքն էլեկտրակայաններից մեր բնակարաններ կհասնի: Որոշ կենցաղային սարքերի, օրինակ` ձեռքի լուսարձակի, հեռակառավարման վահանակի, հաշվիչի աշխատանքի համար օգտագործում են գալվանական տարրեր, ավտոմեքենաներում` կուտակիչներ:

Էլեկտրակայանները, գալվանական տարրերը, կուտակիչները կոչվում են հոսանքի աղբյուրներ:
Հարցեր




Yes

Me